Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է

Երբ Արցախը հզորանալու, ուժեղ բանակ ունենալու կարիք ուներ, այսօրվա մտահոգները բանակի փող էին գողանում կամ գողացողներին լուռ հանդուրժում ու հետները ընկերություն անում։

Երբ Արցախը պաշտպանվելու կարիք ուներ, այսօրվա Արցախի փրկիչները համապատասխան անցքերում տեղավորված աղոթք էին անում, որ իրենց հերթը չհասնի զորակոչվելու։

Հիմա արդեն, երբ Արցախի փրկության ոչ մի հույս չկա, ու Արցախն այլևս կորսված է, սկսել են վերոնշյալ հայրենասիրական խմբակները Հայաստանում Արցախ փրկել, Արցախի կորսված ինստիտուտները պահպանել։

Ընկերներ, ցավոք Արցախի Հանրապետությունն այլևս պատմություն է։ Իզուր մի փորձեք հայրենասիրական քողի տակ հերթական դվիժենիները անել։

Լավ գիտենք, որ շատերիդ համար Արցախը եղել ու մնում է կողից(դրսից) փող կպցնելու ու հայրենասեր ներկայանալու լավ աղբյուր։

854