Ռուսաստանյան նավերը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ մտել են Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ

Ռուսաստանյան նավերի ջոկատը 50 տարվա մեջ առաջին անգամ մտել է Բանգլադեշի Չիտագոնգ նավահանգիստ, գրում է ТАСС-ը։
Չիտագոնգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Աշիկ Իմրանի խոսքով՝ ռուս նավաստիները նավահանգիստ են մտել բացառապես բարեկամական այցով․ «Մեր երկու պետությունների հարաբերություններն այժմ գտնվում են շատ բարձր մակարդակի վրա», - ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը և Բանգլադեշը մտադիր են զարգացնել քաղաքական երկխոսությունը և ընդլայնել երկկողմ շփումները:
13 Նոյեմբեր, 2023 02:15
1212