Անկեղծ ասած, բեմին մոտենալուց առաջ մտածում էի՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանում կամ ասելիք ունեմ՝ «Արմատի» Մանուկին, ՀԱԿ-ի, «Առաքելության» Մանուկին , ԲՀԿ-ի Մանուկին, թե «Մայր Հայաստանի» Մանուկին, չթվարկեմ, շատ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեմավար Մանուկ Սուքիասյանին, որը նախկինում եղել է տարբեր քաղաքական ուժերի կազմում:
«Թե՞ «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին: Ո՞րն մեկին ասեմ ասելիքս՝ չգիտեմ: Այս բոլոր Մանուկներին, բոլորիդ յուրաքանչյուրին ասում եմ՝ «Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ զուտ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության եւ անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց եւ պատասխ տան՝ ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել Հայաստանի անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող եւ ինքնաթագադրումով զբաղվող հյուսիսային զեթ արբանյակներ որպես խաղում»,-ասաց Անի Խաչատրյնը, սակայն կեսից շփոթվեց:
«Ժամանակին դասդ անգիր անեիր, նոր գայիր»,- տեղից արձագանքեց ավագանու անդամներից մեկը:
«Ձեր սուր ելույթի ժամանակ ոչ մեկը դահլիճից չխոսեց»- պատասխանեց քաղաքապետը:
«Ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացա, «աբիժնիկ» վիճակում ռուսական ալիքներում Հայաստանի անկախությունը վաճառում»- շարունակեց Անի Խաչատրյանը :
Տեղից «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բացականչեց. «Որովհետեւ քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն: Այ դա քո տերերն են թույլ տվել: Չափդ ճանաչի»:
Անի Խաչատրյանը պատասխանեց. «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք: Հորդորում եմ տղամարդկություն ունենալ և պատվով կրել Երևանի ավագանու անդամի մանդատը»:
Դահլիճից տարբեր բացականչություններ հնչեցին:
Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել բոլոր միկրոֆոնները:
Երբ Անի Խաչատրյանը ամբիանից գնում էր իր տեղը, Սոնա Աղեկյանը բաժակով ջուրը շփեց նրա վրա: Անի Խաչատրյանը վերցրեց սեղանին մեկ այլ ջրի բաժակ եւ շփեց ավագանու անդամի վրա, որից հետո էլ քաշեց ավագանու անդամի մազերից:
Ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց: Ավինյանի հանձնարարությամբ անջատվեց ուղիղ եթերը: