Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրական եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասել է նա։

«Որքան գիտի ՀԱՊԿ քարտուղարությունը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել,- շարունակել է գլխավոր քարտուղարը,- ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի  այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»։

460