
Ադրբեջանն ուներ 2-3 հարվածային բռունցք, որը ջարդվել է այս պատերազմում: Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց «Ֆակտորին» տված հարցազրույցում:
Այդ բռունցքները բլից կրիգ իրականացնելու համար, բայց ջարդել, չի նշանակում՝ ամբողջությամբ ոչնչացնել դրանք: «Տակը ինչ-որ բան մնում է: Դրանք հավաքվում են, դառնում են մի միավոր, որը այլ խնդրով այլ ձեւի կռիվ են մղում: Նրանք սկսեցին քանակ հավաքվել ու ճզմել: Սակայն այդ ճզմող զորախումբը մաշվել է: Դա էլ անսպառ չէ: Մեր հրետանու կրակից այդ զորախումբը եւս մաշվել է: Դրանից հետո անցնում է մի մակարդակ ներքեւ՝ դիվերսիոն խմբերով»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն խմբերի նպատակը թիկունքը ոչնչացնելն է, կապուղիները կտրելը, որ հետո ավելի մեծ հարված հասցնեն:
Նա պնդեց՝ պատերազմի բնույթն աստիճանաբար փոխվում է: