«Այս պահին պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի՝ ԱՄՆ-ում գողության լուրերին:

«Եթե հարցը գտնվեր միայն մեր տիրույթում, բնականաբար, մենք իրավասու կլինեինք որոշակի որոշումների կայացման, բայց այստեղ հարցը վերաբերում է իրավական գործընթացին և առաջին հերթին պետք է ունենալ պաշտոնական տեղեկատվություն և պաշտոնական տվյալներ, որոնք թույլ կտան արդեն իրավական գործընթացի մասով ունենալ հստակ տեղեկատվություն ու որոշում կայացնել, այն պահին, երբ պատասխանը կլինի, լուծման տարբերակները հստակ են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

725