ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ Արթուր Խաչատրյանի ելույթին՝ կապված «Մայբախ» մեքենայի հետ։  

«Ես ՀՀ-ում միշտ տեսել եմ, որ շրջանառու միջոցը չեն բավականացրել, սրանով սղություն է առաջանելու և նրանք դիմելու են նոր միջոցների։ «Մայբախի» հետ կապված կարող եմ իմ գործընկերոջը պատասխանել. դուք գոնե բիզնեսի օրենքը լավ գիտեք, որ ովքեր «Մայբախ» են առնում, X ժամանակ հետո սնանկանում են, այնպես որ ռիսկը մնում է «Մայբախ» ձեռք բերողի հայեցողությանը՝ ինքը սնանկանա՞, թե «Մայբախով» ման գա։

Այնուհետև Սուքիասյանը հարց ուղղեց Քերոբյանին․ «Երբ պայմանավորվածություն  ձեռք բերվի, այդ հատվածի հետ փոխհարաբերությունները ինչպե՞ս են լինելու, որովհետև մրցակցությունը շատ է, բոլորն էլ ուզում  են ներկայացված լինել նման իրացվող կառույցում։ Ուստի, եթե դիմեն և այդ փոխանցումները կատարվեն առանց տնտեսվարողի ցանկության, և առավել շրջանառու միջոցների կարիք զգացվի, դրանով մենք խնդիր չե՞նք առաջացնում գների փոփոխության հետ կապված»։

1013