
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ընդդիմության ցույցերը Բելգրադում արդյունք չեն ունենա, քանի որ երկրում «իշխանությունը փոխվում է միայն ընտրությունների ժամանակ»։ Դրանից հետո ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակիցները հավաքվել էին ընտրական հանձնաժողովի մոտ ցույցի։
Նրանք իրենց հետ բերել են Սերբիայի և Եվրամիության դրոշները, բղավել են հակակառավարական կարգախոսներ, քարեր են նետել վարչակազմի շենքի վրա և փորձել գրոհել այն։ Բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է երկու ոստիկան։
Ընդդիմության կողմնակիցները համաձայն չեն քաղաքային ժողովի ընտրություններում իշխող կուսակցության գլխավորած կոալիցիայի հաղթանակի հետ։
Դեկտեմբերի 24-ի երեկոյան ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը՝ Կրալյա Միլանան։ Ցույցերի արդյունքում Վուչիչը հայտնել է, որ ավելի քան 35 ցուցարար է բերման ենթարկվել։ Ծանր վնասվածքներ են ստացել երկու ոստիկան։