Փրկարարներն ապամոնտաժել են կախված թիթեղները

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 28-ին ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի չորս հարկանի շենքերից մեկի տանիքի թիթեղյա ծածկի կառուցատարրերը թուլացել են, առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 300 քմ հատված պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են կախված թիթեղները:
Աշխատանքներին ներգավվել է Տաշիրի համայնքապետարանի կողմից տրամադրված մեկ ավտոկռունկ։
29 Դեկտեմբեր, 2023 22:01
497