Թուրքմենստանից Ադրբեջան գազի սվոփ մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Իրանի գազի ազգային ընկերությունից հայտնում են, որ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան սվոփ եղանակով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Այժմ երկու երկրները բանակցում են խնդիրը վերացնելու և մատակարարումը վերսկսելու շուրջ։
Նշենք, որ Ադրբեջանը 2022 թվականի հունվարից սվոպ եղանակով գազի մատակարարումներ է իրականացնում Իրանի և Թուրքմենստանի հետ։ Կենտրոնական Ասիայի հանրապետությունից Իրանի տարածքով ԱՀ նման մատակարարումների օրական ծավալը հասել է 7 մլն խմ-ի։ Այսինքն՝ ամեն ամիս Բաքուն Աշխաբադից գնում է մոտ 210 մլն խմ գազ՝ ի սկզբանե համաձայնեցված 150 մլնի դիմաց։
Բացի այդ, իրանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Իրանն ու Ռուսաստանը կփոխանակեն Ադրբեջանի տարածքով օրական 15 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումները։
08 Հունվար, 2024 15:28
528
Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. Խուդաթյան
26 Մարտ, 2025 20:16
Թուրքմենստանի նախագահը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց 60 մանաթ կնվիրի
26 Փետրվար, 2025 14:47
Հայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում
29 Հոկտեմբեր, 2024 20:37
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում
07 Մայիս, 2025 18:18
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին․ Խատիբզադե
06 Մայիս, 2025 11:25
Թեհրանի և Բաքվի միջև վերսկսվել են ամենօրյա չվերթերը
06 Մայիս, 2025 11:20