134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա և 780 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում
Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:
24 Հունվար, 2024 23:43
953
Հանրապետության հրապարակում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ. տեսանյութ
27 Հունվար, 2024 21:04
Տնտեսվարողները ոչինչ չեն անում, հետո քաղաքացիները բողոքում են ձնամաքրման աշխատանքներից․ ԵԱՍՄ հիմնարկը պատրաստ է ձյան առատ տեղումներին
22 Հունվար, 2024 20:08
Վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
21 Հունվար, 2022 00:52