Ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև մարտի 5-ը Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

 Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Գորիսի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

499