![](https://araratnews.am/admin/images/1709036237.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը այսօր ԱԺ նիստի ժամանակ նշեց, որ «Բազմաբնական շենքի կառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և վարչկան իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ՀՀ-ի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծով սահմանվել է, որ պահանջ ներկայացվի կառուցապատողին, որ նախագծի փաստաթղթերը փոխանցի կառավարման մարմին և վարչական պատասխանատվության է ենթարկվում, եթե չփոխանցի։ Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է կառուցապատողը չցանկանա կառավարման մարմնին փոխանցել փաստաթղթերը:
«Ունեցել ենք դեպքեր, որ չի փոխանցվել և հետագայում շատ հաճախ խնդիր է առաջանում շենքերի կառավարման տեսակետից, երբ որ կառավարիչը չունի շենքի նախագիծը: Այդ դեպքում քաղաքաշինական միջամտություն, վերանորոգման տարբեր աշխատանքներ շատ դժվարությամբ է կատարում, քանի որ չունի կառուցման նախագիծը»,- հարցին ի պատասխան ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը։
Մանրամասները տեսանյութում