
Առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին:
«Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու, և երբ այդ աշխատանքներն ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ կախված բովանդակությունից»,- ասաց նա և նշեց, որ այդ փաստաթուղթը կշրջանառվի ամենայն հավանականությամբ որպես օրենքի նախագիծ:
Մհեր Գրիգորյանը հավելեց նաև. «Եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակում մնանք, կարող ենք երկուսից երեք ամսում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը»: