ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքը և դրա զբաղեցրած տարածքը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը՝ բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:

Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց փետրվարի 29-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եղեգնաձոր քաղաքում գտնվող 907.99 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և դրա զբաղեցրած՝ 0.0658 հեկտար մակերեսով հողամասը Եղեգնաձոր համայնքի ավագանին իր որոշմամբ նվիրաբերել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է անշարժ գույքն ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:

Նշված բնակարանները դեռևս 2011 թվականից ՀՀ ՊՆ կենտրոնական բնակհանձնաժողովի կողմից, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակմակերեսի կարիքավոր հանդիսացող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, որոնք ներկայումս ձեռք են բերել նշված բնակարանները սեփականաշնորհելու իրավունք:

2167