Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է մադրիդյան ակումբից մինչև պայմանագրի ավարտը հնարավոր հեռանալու մասին լուրերին։

Հիշեցնենք, որ իսպանացիների և իտալացի մասնագետի միջև աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։

«Ես սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ լինել «Ռեալում»: Ինձ դուր է գալիս այս թիմը ղեկավարել թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամանակ: Ես շատ երջանիկ եմ, քանի որ աշխատում եմ որպես գլխավոր մարզիչ աշխարհի լավագույն ակումբում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

646