«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը  իրականացվում է Սահմանադրական հանձնաժողովի և դրա համար ստեղծված մասնագիտական խմբի կողմից, գտնվում է այդ տիրույթում, և աշխատանքային կարգով առաջ է ընթանալու գործընթացը, այս պահին ավել բան ասել չեմ կարողԱյս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով  Սահմանադրության հետ կապված քննարկումներին:

Նա նշեց, որ արդարադատության նախարարը հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը:   «Գործընթացները հանձնաժողովի տիրույթում են՝ քննարկումների օրակարգում, որոնց վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ դաշտում մեկնաբանություն տալու իրավասություն չունեմ»,- ասաց նա և նշեց, որ  օրակարգի վերաբերյալ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ այդ դաշտում մեկնաբանություն տալու իրավասություն չունի:

 

341