Ղազախստանի նախագահը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Մաշտոցյան Մատենադարան:
Այս մասին հայտնել են Մատենադարանից։
ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:
15 Ապրիլ, 2024 23:43
632
ՆԳ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
27 Հունվար, 2025 12:29
Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն․ տեսանյութ
17 Հոկտեմբեր, 2024 22:51
Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ
24 Օգոստոս, 2024 18:50
Նախագահի հրամանագրերով՝ դեսպաններ են նշանակվել
03 Փետրվար, 2025 21:33
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին՝ չինական Նոր տարվա առիթով
29 Հունվար, 2025 10:46
ՊԵԿ նախագահը Ջոն Գալագերին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը
22 Հունվար, 2025 19:12