Գերմանական Bild պարբերականի լրագրող Փոլ Ռոնցհայմերը Թվիթերի իր միկրոբլոգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է հերթական անգամ ստելու մեջ: Արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են, Փոլ Ռոնցհայմերը գրել է՝ բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք: «Մենք եղել ենք այնտեղ երկու շաբաթ առաջ և գրեթե ամեն օր, ամեն գիշեր տեսել ենք քաղաքացիական օբյեկտների հրետակոծումը»,- գրել է լրագրողը:

 

Not only BBC knows that the President is telling lies, once again. We were on the ground for two weeks, saw shelling of civilian areas almost every day and every night. @azpresident , there are many many reporters who can prove: You are lying! https://t.co/P1RoDC9FTa

— Paul Ronzheimer (@ronzheimer) November 9, 2020

 

1lurer.am

712