Լուկաշենկոն աշխատանքային այցով Ռուսաստանում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, մայիսի 9-ին կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին և Հաղթանակի շքերթին։
Սպասվում է, որ Բելառուսի նախագահը մայիսի 8-ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Չի բացառվում երկկողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բացի այդ, մայիսի 9-ի առավոտյան Լուկաշենկոն, երկրների այլ հրավիրված առաջնորդների հետ միասին, ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին, կմասնակցի նաեւ Անհայտ զինվորի շիրիմին ծաղկադրման արարողությանը։
08 Մայիս, 2024 15:47
295
Լուկաշենկոն հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների կարգավիճակը «շրիշակից ցածր է»
15 Սեպտեմբեր, 2025 12:22
«Միսս Բելառուս-2025»-ի եզրափակչի մասնակիցները պոդիում են դուրս եկել Լուկաշենկոյի մեջբերումներով հանդերձներով․ լուսանկարներ
13 Սեպտեմբեր, 2025 11:50
Ես «սարսափելի շատ» եմ սիրում կարտոֆիլ․ Լուկաշենկո
12 Սեպտեմբեր, 2025 14:22