Լլրագրող, Խոսնակ լրատվականի գլխավոր խմբագիր Նանե Իսրայելյանը գրում է.
Լսել եմ՝ Սրբազանը, դեռ չեկած, ինձ սպառնացել է, որ կդատվեմ, որովհետև «զրպարտել» եմ Քոչարյանին։ Փաստորեն Կանադայի քաղաքացի Գալստանյանը ստանձնել է մարդшսպան Քոչարյանի փաստաբանի դերը: Դեմ չեմ. հենց գաք, համեցե՛ք՝ ինձ տանելու. իմ երկրի ամեն անկյուն ինձ համար հաճելի
Գոհ կլինեմ, եթե մենախուց լինի, արևկողմ, գիրք գրելու համար անհարմար՝ գեղարվեստորեն նպաստավոր պայմաններով, որ վերջապես ավարտեմ մի քանի կիսատ մնացած վեպ ու պատում: Հուսով եմ՝ շուտ կգաք, Քոչարյանին էլ ասեք՝ կրկին փորձի։ Իսկ այն մասին, թե իմ արածը լրագրություն չէ, շատ լավ, ուրեմն շատ ավելի բարձր մի բան է. կարող եք նոր անուն մտածել, ես միշտ սիրել եմ եզակի ունակություններով մարդկանց։
Վստահ եղեք՝ Քոչարյանը երբեք հետ չի գալու որևէ դեմքով ու այն, թե ինչքան վնաս էի ես ձեզ տվել անցած հանրահավաքներին, պիտի որ այս անգամ չթողնեիք ողջ դուրս գամ այդ երթից, գուցե այլ մեկը իմ փոխարեն չհամարձակվեր էլ ոտք դնել այնտեղ, բայց ես ձեր իմացած թույլերից չեմ։