Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այսօր Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման նպատակով։
Միցոտակիսը արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի ուղեկցությամբ այցով մեկնում է Թուրքիա, որտեղ կեսօրին կհանդիպի Էրդողանի հետ։ Զուգահեռաբար հանդիպումները կանցկացնեն Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Բանակցություններից հետո Միցոտակիսն ու Էրդողանը հանդես կգան համատեղ հայտարարություններով։ Երեկոյան կառավարության ղեկավարը կվերադառնա Հունաստան, նշում է հրատարակությունը։
Թուրքական կողմն ակնկալում է, որ երկու երկրների ղեկավարների երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները, Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրատնտեսական հարաբերությունները և քաղաքական և գործարար փոխգործակցությունը։
Թուրքիայի ղեկավարը մտադիր է հանգամանորեն անդրադառնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել տարածաշրջանի այլ հակամարտությունների գոտիները։