Reuters-ը հայտնել է, թե ինչ պայմանով Պուտինը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկայիս ճակատային գիծը ճանաչող՝ հրադադարի մասին բանակցությունների ճանապարհով, Reuters-ին հայտնել են ռուսական չորս աղբյուրներ:
«Պուտինը կարող է կռվել ինչքան ասես, բայց նա նաև պատրաստ է հրադադարի, որպեսզի սառեցվի պատերազմը»,- Reuters-ը մեջբերում է ռուսական բարձրաստիճան զրուցակիցներից մեկի խոսքերը:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով մեկնաբանությանը, ասել է, որ Կրեմլի ղեկավարը բազմիցս հասկացրել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար իր նպատակներին հասնելու ճանապարհին, հայտարարելով, որ երկիրը «հավերժական պատերազմ» չի ցանկանում:
24 Մայիս, 2024 19:09
624