ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակությանը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձոր քաղաքում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։
Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդերլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
03 Հունիս, 2024 20:02
563