ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկություն է հրապարակել Արատեսում արջի հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակի մասին։

Տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին՝ ժամը 08։36-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն։ Պարզվել է, որ Սևաժայռ գյուղի «Խոզան» կոչվող տարածքում արջը վնասել է Լ․ Վ․-ին (ծնված 1986 թ.)։

Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել և կենդանին փախել է։

405