Ավարտվել է «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը
![](https://araratnews.am/admin/images/1717586051.jpeg)
Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Այս օրերին Մ6 միջպետական ճանապարհի վնասված 43 հատվածներում միաժամանակ աշխատում է շուրջ 80 միավոր շինտեխնիկա։ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ ահռելի աշխատանք է տանում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մկրտչյանը։
05 Հունիս, 2024 19:14
475