Այո, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարիների ընթացքում իրականացնում եմ առողջապահության կազմակերպումը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հարցին, թե լավ իրավաբան է, թե լավ կազմակերպիչ, նա պատասխանեց. «Լավ նախարար եմ»:

Նա նշեց, որ բոլոր իշխանությունները ինչ-որ հարցերում հաջողում են, ինչ-որ հարցերում այդքան էլ չեն հաջողում, և «կգան 2026 թվականի ընտրությունները և մեր ժողովուրդը գնահատականը կտա՝ արդյոք մեր իշխանությունը հաջողել է, թե ոչ»:

Անդրադառնալով աղետի գոտուն՝ նա ասաց. «Աղետի գոտում ջրի հետազոտություն, բակային այցեր են իրականացվում՝ հասկանալու համար մաքրման աշխատանքից հետո ինչ ռիսկեր կան և ինչեր պետք է արվեն։ Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում  կամ որևէ շեղում չունենք, շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»:

 

491