Շոլցը նշել է, թե ինչից են վախենում գերմանացիները՝ կապված Ուկրաինայի հետ

Գերմանիայի շատ բնակիչներ անհանգստացած են, որ Ուկրաինայում հակամարտության սրացում կլինի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում կառավարության հայտարարության ժամանակ, որի տեսանյութը հրապարակել է Der Spiegel-ը։
«Շատ քաղաքացիներ վախենում են, որ հետագա էսկալացիա կարող է լինել: Խաղաղության մասին մտահոգությունը միամտություն կամ վատ բան չէ: Քաղաքացիների մտահոգությունները հարգել և լուրջ վերաբերվել է պետք։ Ես դա անում եմ ամեն դեպքում»,- նշել է նա:
06 Հունիս, 2024 18:17
580