Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից։

 ««Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ-ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։

Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ են տրամադրել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 30 ավտոմեքենայի մասին է, որից 15-ը՝ հոփեր-դոզատորներ, 15 դումփքար (dump car - տարբեր տեսակի ինքնաթափ վագոններ) և ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։

Ներկայումս, բացի ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակիցներից, վերականգնողական աշխատանքներում ներգրավված են «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքի մեջ մտնող տարբեր ստորաբաժանումների և ընկերությունների 35 մասնագետներ և «Վրացական երկաթուղիների» 10 աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

330