Կաթողիկոսի հոգեւոր զավակ տեր Սեւակ Սարիբեկյանը ՖԲ իր էջում սպառնացել է վարչապետ Նինկոլ Փաշինյանին՝ նրա հասցեին բռնության կոչ հնչեցնելով,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Սա Գարեգին Բ-ի սանն է... Էջմիածնական այս հոգևորականը սույն գրառումն արել է վարչապետի հասցեին՝ բռնության ուղիղ կոչ հնչեցնելով: Գարեգին Բ-ն ատելությամբ է լցրել իր շրջապատը: Հիմա էլ որպես փողոցային շարժման պարագլուխ դուրս է եկել իր էս սպասավորների միջոցով պետականության դեմ: Գետադարձ այլևս չենք ունենալու:

Հ.Գ. Եթե կաթողիկոս ամենայն հայոցին թվում է, թե Մայր աթոռի հոգևոր խորհրդի կողմից ափալ-թափալ «կողմերին» արված այսօրվա հայտարարությունը նրա վրայից հանում է էս ամենի պատասխանատվությունը, ապա նա չարաչար սխալվում է: Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ կաթողիկոսի օրհնությամբ է անում այս խառնակչությունը: Կաթողիկոսը զարմանալիորեն չի հրաժարվել»,- գրել է Հարությունյանը

#ՊապԹագավորըՉիՄեռնելու

#Գետադարձ

994