ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՚Բրայենի ծրագրված այցին Ադրբեջան։

«Մենք շարունակում ենք դիվանագիտական ​​ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրների լուծման համար: Մենք երկար ժամանակ աշխատել ենք այդ ուղղությամբ: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:

Նշենք, որ պետքարտուղարի օգնականն այսօր մեկնում է Բաքու։ ԱՄՆ ԱԳՆ-ի տվյալներով՝ Օ՚Բրայենը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

99