Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքով՝ փաստաթղթի ընդունումը Վրաստանը հեռացրեց եվրաինտեգրման ճանապարհից։ Նա ընդգծել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անտեսել է «վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումները»։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ այս բոլոր գործողությունները վտանգում են ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստվում է վիզային սահմանափակումներ մտցնել նրանց դեմ, ովքեր «խաթարում են Վրաստանում ժողովրդավարական ընթացակարգերն ու ինստիտուտները»։

282