Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ըստ Միլլերի՝  Թեհրանը վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ։ Միլլերի խոսքով՝ քաղաքական գործչի մահվան պատասխանատվությունը կրում է Թեհրանը։

Նա նաև մեղադրել է Իրանին «ահաբեկչությանն աջակցելու համար»՝ կառավարական ինքնաթիռները փոխադրումների համար օգտագործելու միջոցով։

612