Ընդհանրապես հանրային քննարկումների կազմակերպման ձևաչափը Հայաստանում թերի է, քանի որ պատշաճ լսելի չեն բոլոր շահագրգիռ սուբյեկտների ձայները:  Այս մասին «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և կարևորեց հանրային լսումները, որոնք իրականացվում են: Նա առաջընթաց համարեց իրականացվող օրենսդրական փոփոխությունները:

Անահիտ Մանասյանը կարևորեց, որ քաղաքացիներն իրենց իրավունքները իմանան: Նա անդրադարձավ անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքներին և ասաց, որ աշխատողների անվտանգության ապահովումը այսօր Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է և պետք են պետական վերահսկողական մեխանիզմներ:

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ անանուն կարգով աշխատողների կողմից բողոքներ ներկայացնելու հնարավորությունը ևս պետք է դիտարկել: «Ես շատ եմ կարևորում արհմիությունների դերի բարձրացումը ընդհանրապես այս ամբողջ պրոցեսների շրջանակներում, որովհետև, ցավոք, այս առումով մենք ունենք բազմաթիվ խնդիրներ»,- ասաց նա:

272