Եթե ժողովուրդը ուզենա անի իշխանափոխություն՝ կանի, ոչ մեկը դրա դեմը չի կարող առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության  համար: Այս մասին այսօր ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ շատ ժամանակ պետք է ծախսենք ինքներս մեզ ճանաչելու համար:

Վարչապետը անդրադարձավ մարդու իրավունքների,  գենդերային խնդիրներին:

«Մարդու իրավունքների ընկալումը պետք է լինի համապարփակ, այլ բան, որ մենք այսօր այդ համապարփակի որ մասն ենք կարողացել դարձնել կիրառելի գործիք, որ մասը չենք կարողացել: Բարեփոխումները երբեք չեն ավարտվում, որ պահին ավարտվում է բարեփոխումը, այդ պահին սկսվում է ռեգրեսը: Եթե կգտնենք աշխարհի մի երկիր, որտեղ բարեփոխումները ավարտված են, նշանակում է այդ երկիրը մեծ տեմպերով հետընթաց է ապրում»,- ասաց նա: 

Նա նշեց, որ մենք պետք է բարեփոխումների օրակարգը շարունակենք հետևողականորեն՝ առանց այն հակադրելու ժամանակի հետ:

227