Իրանցի զինվորականները ձերբակալել են ահաբեկիչների, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին, հայտնում է IRIB հեռուստաալիքը։

Միրահմադիի խոսքով՝ ահաբեկիչները երկիր են մտել ընտրություններից առաջ։ Նրանք ձերբակալվել են զինվորականների կողմից, և «ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է կրել»։

Ներքին գործերի փոխնախարարը նշել է, որ ձերբակալվածները պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ Իսլամական Հանրապետությունում անկայունության մթնոլորտ ստեղծելու և ընտրատեղամասեր գնալուց վախեցնելու համար։

111