Վրաստանում ծրագրված զորավարժության ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։

Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի պատճառները պարզելու համար կիրականացվի մանրամասն քննություն։

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և մտերիմներին։

 

147