Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքին գործերին․ Պեսկով
Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին և մտադիր է հետագայում ևս հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան, այնուամենայնիվ, ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերին, քանի որ «Պենտագոնի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան մյուս երկրների պաշտպանության նախարարությունների վրա՝ միասին վերցրած»:
Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի խոշորագույն տնտեսությունը և ռազմական առումով ամենահզոր երկիրն է, որը հսկայական գումարներ է հատկացնում Պենտագոնի կարիքներին: Նրա խոսքով՝ նման երկրում նախագահական ընտրապայքարի ժամանակ բռնության գործողությունները մտահոգություն են առաջացնում ամբողջ աշխարհում:
16 Հուլիս, 2024 18:19
917
Նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները չեն ազդի Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների վրա․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 17:50
Մոսկվան ձգտում է երկարաժամկետ խաղաղության՝ ապագա սերունդների համար․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 10:55
Հրաժարվելով ռուսական գազից՝ Եվրոպան կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Պեսկով
29 Հոկտեմբեր, 2026 12:36