Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննում է Ուկրաինայում բնակվող Վրաստանի կառավարության նախկին ներկայացուցիչների կողմից իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստությունը։ Այս մասին ասված է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ուկրաինայում բնակվող իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից ֆինանսավորվող հանցավոր գործունեության փաստերը, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը»,- ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Իվանիշվիլիի սպանության նպատակը անկարգություններն են, իշխանության թուլացումը և «կործանարար ուժերի» կողմից դրա տապալումը։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ, հարցաքննվում են կոնկրետ անձինք։