Եվրահանձնաժողովը հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից նավթի մատակարարումների արգելափակման շուրջ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն»,- նշել է նա։
Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։
01 Օգոստոս, 2024 19:48
738
Վենեսուելան պետք է կառավարվի վենեսուելացի ժողովրդի, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից․ Եվրահանձնաժողովի խոսնակ
05 Հունվար, 2026 16:21
Արման Եղոյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության պատվիրակության հետ
19 Նոյեմբեր, 2025 16:55
Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ ռազմական բյուջեն ավելի քան հինգ անգամ մեծացնել
14 Հոկտեմբեր, 2025 14:14