Անձի ինքնաճանաչողությունը մարդու կայացման, հաջողությունների արձանագրման և նոր նպատակների հասնելու լավագույն ճանապարհն է: Թե՛ ներքին և թե՛ արտաքին պաշարումները մշտապես արգելափակում են անձի հնարավորությունները: Իսկ ինչպե՞ս պետք է դուրս գալ ներքին պատերազմներից: Թեմայի վերաբերյալ ֆորում -հանդիպում Հակոբ Բաբուջյանի հետ:
«Ինչպե՞ս դուրս գալ ներքին պատերազմներից» խորագիրը կրող ֆորմը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 15.00-ին Aghababyan's Hotel-ի Կոնֆերանսների սրահում:
Թեման կներկայացնի մտքի մարզիչ Հակոբ Բաբուջյանը. կանդրադառնա, թե ինչ է պետք ներքին պատերազմերից դուրս գալու համար:
Հանդիպմանը կառանձնացվի, թե ինչպես ՝
Տեղափոխվել ինքնակառավարվող վիճակ
Պարզեցնել գիտակցությունը
Մաքրել ենթագիտակցությունը
Բարձրացնել էներգիան
Ստանալ հոգի-մարմին-ուղեղ հարմոնիա
Այսպիսով՝ հանդիպում ենք նոյեմբերի 21-ին, ժամը՝ 15:00-ին, Նազարբեկյան 25/5, Aghababyan's Hotel (Կոնֆերանս սրահ)-ում:
Լրացուցիչ հարցերի համար դիմել +374. 44 08 08 88 հեռախոսահամարով կամ այցելել «Ֆեյսբուքյան» պաշտոնական կայքէջ: