«Ուժերի հնարավոր մոբիլիզացիայով, կազմակերպված ու համակարգված առողջապահության համակարգն աշխատել է: Կարծում եմ՝ ականատեսները նույնպես կվկայեն, որ Գորիսի, Վարդենիսի բժշկական կենտրոնները, որտեղ հիմնական հոսքն էր գնում, ինչ արագ էին աշխատանքները կազմակերպում, քանի շտապօգնության մեքենաներ էին ներգրավում: Սանիտարական ավիացիայի մասին չեմ խոսում, երբ այս ընթացքում 82 թռիչք է կատարվել: Օր է եղել ավիացիայի միջոցով 10 հոգու տեղափոխություն է կատարվել, և դա արվել է բավական բարդ պայմաններում:

 

Առողջապահական համակարգը դրսևորել է իրեն լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի, ինչու ոչ նաև Առողջապահության նախարարության»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Հարցազրույցի մանրամասներն այստեղ` https://armenpress.am/arm/news/1035305.html

 

436