Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեխիայի Պլզեն քաղաքում շարունակվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում վազող թիրախի խառը մրցաձևում Գոռ Խաչատրյան – Գոհար Հարությունյանը զույգը դարձել է չեմպիոն։

Հայ հրաձիգները հավաքել են 378 միավոր և արժանացել ոսկե մեդալի։ Խաչատրյանն ու Հարությունյանը կիսաեզրափակչում առավելության են հասել 7-5, իսկ եզրափակչում` 6-4 հաշվով։

Հայաստանն աշխարհամասի առաջնությունում նվաճել է արդեն 5 ոսկե մեդալ։ Ավելի վաղ Գոռ Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն էր դարձել խառը վազք մրցաձևում։ Գոհար Հարությունյանը նույն մրցաձևում 375 միավորով առաջին տեղն էր գրավել մեծահասակների առաջնությունում։ Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում դարձել էր Եվրոպայի չեմպիոն։ Հարությունյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև 10 մետր վազող թիրախ մրցաձևում։

351