Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հինգշաբթի օրը Մյունխենում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ կրակոցներ են հնչել Մյունխենի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը։

«Հինգշաբթի առավոտյան մի քանի կրակոցներ են հնչել Մյունխենի կենտրոնում՝ Բարերշտրասսեում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց»,- գրում է Focus-ը։

Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung թերթը, կրակոցներից հետո հնչել են «Փախեք, փախեք» բղավոցներ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

Այսօր 1972 թվականի ահաբեկչության տարելիցն է, երբ Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ զինված անձինք կրակեցին և սպանեցին Իսրայելի հավաքականի 11 անդամների։

209