Փետրվարի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիեւը Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցել է անվտանգության համաժողովին։

Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։

Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ ժամկետով վերընտրվելուց հետո։ 

851