Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն իր նախագծով առաջարկում է Երևանում տրանսպորտի գինը սահմանել 100 դրամից պակաս։ Նա հիշեցրել է, որ Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը մի շարք արտոնություններ է սահմանել տրանսպորտից օգտվողների համար. 

«Սա արել ենք մենք։ Ես ասում եմ՝ մենք ու ձեր խոսքն եմ լսում, պարոն Թորոսյան, կամ այլ ընդդիմադիր գործընկերներ, թե «դե պիտի արվեր»։ Այնպես են ասում, ոնց որ դուք արած քայլ ունեք։ Ոչ։ Ձեր արած քայլերն այնտեղ զրո են եղել։ Դուք այսօր արտոնությունների փաթեթի հավելյալ ընդլայնմանը նույնպես բոյկոտի տրամաբանությամբ եք մոտեցել»,- ասել է քաղաքապետը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նախագիծ են ընդունել՝ արտոնություններ սահմանելով բոլոր թոշակառուների համար. «Դուք դրան չեք մասնակցել, հարգելի գործընկերներ։ Դուք ինչի մասին եք ասում՝ 1998թ. Երևանի տրանսպորտը 100 դրամ էր, մենք երթևեկում էինք «Ռաֆ»-երով ու «Գազել»-ներով, չնայած՝ «Գազել»-ները էն ժամանակ ավելի լավ մեքենա էին համարվում։ Ու հիմա դուք առաջարկում եք 100 դրամից պակաս դարձնել, երբ մենք երթևեկում ենք MAN-երով, Zhong tong-ներով»։

Քաղաքապետը նշել է, որ թոշակառուները չգիտեն, որ իրենց համար տրանսպորտն անվճար է դարձել, բայց ընդդիմադիրները հոգեբանական տեռորի էին ենթարկում՝ համոզելով, թե 300 դրամ է տոմսը. «300 դրամի ստով մարդկանց գլուխը լցրել եք։ Հիմա հուսով եմ՝ էդ մի հատվածը գոնե փարատեցինք»,- ասել է նա։

 

268