Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտի ոլորտում առկա ստվերին, այդ թեմայով ընդդիմության հայտարարություններին։ Նա նշել է, որ ստվերը ոչ թե չվճարման հետևանքով էր գոյանում, այլ՝ վճարված գումարը բյուջե չհասնելու. 

«Ստվերը ձևավորվում էր բացառապես մի պայմանում՝ երբ մետաղադրամը տրվում էր վարորդին։ Հիմա մենք դա հանել ենք ավտոբուսից․ բա հիմա՞ ով է մետաղադրամն ավտոբուս բերում։ Ո՞նց կարելի է մի կողմից խոսել ստվերի մասին, մյուս կողմից քո գործողություններով նպաստել, որ ստվեր ձևավորվի»,- ասել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ տրանսպորտը պետք է հասանելի լինի բոլորին. «Ամբողջ աշխարհում, անկախ նրանից, թե որքան հարուստ է մարդը, եթե անգամ ունի 6 մեքենա, բայց ինչ-որ տեղ է շտապում, գնում է տրանսպորտով, որովհետև տրանսպորտը երաշխավորված արագությամբ իրեն հասցնում է այն վայր, ուր ինքն շտապում է»։

191