ՌԴ-ն հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Շոյգուն՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին․ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։
Այս մասին Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ կապված Ադրբեջանի առաջարկած Զանգեզուրի միջանցքի հետ»,- ասել է Շոյգուն։
Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստվում է ամենաբարձր մակարդակով Թեհրանի հետ ստորագրել նոր հիմնարար միջպետական համաձայնագիր։
11 Սեպտեմբեր, 2024 17:48
1133
Հայաստանը զիջումների չի գնալու. Հովհաննիսյանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի մասին (տեսանյութ)
07 Հուլիս, 2025 12:31
Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը․ Ալի Խամենեիի խորհրդական
10 Հունիս, 2025 12:40
«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը տարածաշրջանում կապը խզելու մեջ է․ Իրանի փոխարտգործնախարար
26 Մայիս, 2025 14:04