
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի հրամանով՝ Գեղամ Մարգարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ:
Գեղամ Մարգարյանի կենսագրությունը
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1988թ. մարտի 9-ին Գավառ քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
08.07.2025 թ. - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ
20.05.2025-07.07.2025 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
2022-2025 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետի տեղակալ
2021-2022 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2020- 2021 թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
2018–2020 թթ․ - ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
2017-2018 թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ
2014-2017 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ
09.01.2014-09.10.2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ
2012-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2009-2012 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ
Կրթություն
Սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 2009 թվականին՝ ստանալով իրավագետի որակավորում:
Պարգևներ
ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով՝ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: