Ջերմաստիճանը կնվազի 8-13 աստիճանով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում սեպտեմբերի16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։
16 Սեպտեմբեր, 2024 18:57
821
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Հունիս, 2026 13:25
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
24 Մայիս, 2026 14:39